Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Ազատամարտիկը` հանուն իր իրավունքների

Ազատամարտիկը` հանուն իր իրավունքների
11.05.2013 | 12:02

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը հայտարարություն է տարածել նստացույց սկսելու մասին, որում ասվում է. «Հայաստանի կառավարությունը, կոպտորեն խախտելով ՀՀ սահմանադրության և օրենքների պահանջները, անտեսում է ազատամարտիկների, զինառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական իրավունքները»:
Վոլոդյա Ավետիսյանը երեք պահանջ է ներկայացրել իր հայտարարությամբ. ազատամարտիկների և մարտական գործողությունների այլ մասնակիցների սոցիալական երաշխքիների վերանայում, զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգի վերանայում, վերահաշվարկ ու փոխհատուցում ազատամարտիկներին, կենսաթոշակի անցած զինծառայողներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին:
Ազատամարտիկ գնդապետն այսօրվանից Ազատության հրապարակում նստացույց է սկսում և կենսաթոշակի անցած զինծառայողներին հրավիրում միանալու իր պահանջներին: Մինչև հիմա մեր պաշտպանության նախարարության հետ կապվում էին զինծառայողների մահվան դեպքերը, որոնք, որպես կանոն, չեն բացահայտվում կամ սխալ են բացահայտվում, իսկ այսօր արդեն նստացույց անող ազատամարտիկ ունենք, ով բողոքում է ընդդեմ ազատամարտիկերի և կենսաթոշակի անցած զինծառայողների վերաբերյալ գործող օրենքների: Արդեն տևական ժամանակ բանակում զոհված զինվորների մայրերը բողոքի ցույցեր են անում, եթե սրան էլ գումարվի ազատամարտիկների նստացույցը, ապա ստիպված կլինենք ցավով արձանագրել, որ պաշտպանության նախարարությունը թերանում է իր գործառույթներում: Ճիշտ է, որևէ նախարարության իրավունքների մեջ չի մտնում, ասենք, կենսաթոշակների բարձրացումը, բայց նախարարությունը կարող է առաջարկություններով հանդես գալ և հասնել իր հետապնդած հարցերի լուծմանը:
Վոլոդյա Ավետիսյանն իր հայտարարության մեջ նշում է. «Ծառայության ընթացքում զինծառայողներին քիչ թե շատ տանելի վարձատրություն տրամադրելու պարագայում ՀՀ կառավարությունը կենսաթոշակի անցնելիս նրանց կենսաթոշակը հաշվարկում է օրենքով սահմանված կարգից բխող չափից առնվազն 3-4 անգամ ավելի պակաս չափով, ինչի հետևանքով կենսաթոշակի անցնող զինծառայողները հայտնվում են աղքատության մեջ»:
Ավետիսյանի նման շատերը կան մեր երկրում, ովքեր նաև պաշտոնաթող սպաներ են, կրկնակի ոտնահարված են համարում իրենց իրավունքները և չգնահատված` իրենց վաստակը: Երկիրը իր զինվորով է ուժեղ, ու եթե վաղը, Աստված մի արասցե, պատերազմ լինի, առաջին շարքերում կրկին կռվելու են Արցախյան ազատամարտի տղերքը: Միայն թե առողջ լինեն:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1007

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ